Միջազգային տիեզերական կայանի պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ի Տիեզերական հետազոտությունների ազգային գործակալությունը՝ NASA-ն չորս տիեզերագնացների վաղաժամ վերադարձրել է Երկիր մոլորակ՝ առողջական խնդիրների պատճառով:
Ամերիկացի Զենա Քարդմանը և Մայքլ Ֆինկեն, ճապոնացի Կիմիա Յուին և ռուս Օլեգ Պլատոնովը Միջազգային տիեզերական կայանում էին օգոստոսի սկզբից և պետք է մնային ևս մի քանի շաբաթ։
Ամերիկյան գործակալությունը չի մանրամասնում՝ որն է եղել խնդիրը, բայց վստահեցնում է, որ տիեզերագնացների վիճակը կայուն է։