Մատչելիության հղումներ

Նախիջևանում մեկնարկել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» փառատոնը

Այսօր Նախիջևանի Օրդուբադ քաղաքում մեկնարկել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ փառատոն-համաժողովը։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պետական «Ազերթաջ» լրատվական գործակալությունը։

Համաժողովի կազմակերպիչների թվում են Նախիջևանի ինքնավար հանրապետությունում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցչի գրասենյակը, Ադրբեջանի գիտության և կրթության նախարարությունը և «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը։

«Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» համաժողովը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի։

XS
SM
MD
LG