Մատչելիության հղումներ

Մուրացանի փողոցում տեղի ունեցած զինված միջադեպով կա ձերբակալված. ՔԿ

Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Երևանի Մուրացանի փողոցում նախօրեին տեղի ունեցած զինված միջադեպով կա ձերբակալված, հայտնում են Քննչական կոմիտեից:

«Սպանության, սպանության փորձի, հրազենի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձ ձերբակալվել է»,- «Ազատությանը» փոխանցեցին Քննչական կոմիտեից։

Ներքին գործերի նախարարությունը երեկ հաղորդել էր, որ Երևանում Մուրացանի փողոցում հուլիսի 18-ի երեկոյան կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով կա զոհ։

«Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- հայտնել էին Ոստիկանությունից։

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ վերջին հինգ տարիներին հանրապետությունում հանցավորության ցուցանիշները զգալի աճ են արձանագրել․ ավելացել են թե՛ ընդհանուր հանցագործությունների, թե՛ հրազենի կիրառմամբ դեպքերի, թե՛ սպանությունների թվերը։

Եթե 2020-ին հանրապետությունում գրանցված հանցագործությունների թիվը 26 468 էր, ապա 2025 թվականին այդ ցուցանիշը հասել է 46 337-ի։ Այսպիսով, վերջին հինգ տարիների ընթացքում հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է շուրջ 75 տոկոսով։

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 83 տոկոսով էլ վերջին 5 տարիներ ընթացքում աճել է հրազենով հանցագործությունների թիվը: 2020-ին այդպիսի 83 դեպք էր գրանցվել, 2025-ին՝ 152:


XS
SM
MD
LG