Մատչելիության հղումներ

Մոսկվայում հանդիպել են ԱԷՄԳ ղեկավարն ու «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը

ԱԷՄԳ ղեկավար Ռաֆայել Գրոսսին, արխիվ
ԱԷՄԳ ղեկավար Ռաֆայել Գրոսսին, արխիվ

ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին և ռուսական պետական միջուկային կորպորացիայի՝ «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևն այսօր հանդիպել են Մոսկվայում։

Քննարկումների հիմնական թեման եղել է Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Զապորոժիե ատոմակայանի անվտանգությունը։ Այս մասին տեղեկատվությունը տարածել է «Ռոսատմոն»-ը՝ հավելելով, որ այսօր ավելի ուշ ակնկալվում է Գրոսսիի հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

XS
SM
MD
LG