Մատչելիության հղումներ

Մոսկվայի բնակչուհին խարդախների զանգից հետո 13 մլն ռուբլի է կորցրել

Ռուսական 1000-ռուբլիանոց թղթադրամների կապոցներ, արխիվ
Ռուսական 1000-ռուբլիանոց թղթադրամների կապոցներ, արխիվ

Հեռախոսային խարդախները Մոսկվայում թոշակառու կնոջից կորզել են ավելի քան 13 միլիոն ռուբլի (շուրջ 154 հազար դոլար), հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Ռուսաստանի մայրաքաղաքում ՆԳՆ գլխավոր վարչությանը:

68-ամյա կնոջը զանգահարել են իբրև պետական ծառայությունների պորտալի, իրավապահ մարմինների և ֆինանսական հաստատությունների աշխատակիցներ ներկայացած անձինք, համոզել, թե նրա խնայողությունները վտանգված են, և անհրաժեշտ է դրանք պահպանության հանձնել:

Խարդախները տարեց կնոջը հասցեներ են տվել, ուր նա ժամանել է՝ թողնելու փողը խոհանոցային կահույքի դարակներում: «Այդ սխեմայով Մոսկվայի բնակչուհին հանձնել է 11.9 միլիոն ռուբլուց ավելի», - փոխանցել են ոստիկանությունից: Եվս 1.5 միլիոն ռուբլի կինը տվել է խարդախների ենթադրյալ սուրհանդակին:

Փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել խարդախության հոդվածով:

​
XS
SM
MD
LG