Ռուսաստանը «Օսկար» մրցանակի արժանացած «Պարոն Ոչ ոքը Պուտինի դեմ» վավերագրական ֆիլմի ուսուցչին և գլխավոր հերոսին ճանաչել է արտասահմանյան գործակալ։ Տեղեկատվությունը հրապարակված է Արդարադատության նախարարության կայքէջում։
Պավել Տալանկինը, որ վերջերս «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել էր «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակին, երկու տարվա ընթացքում նկարահանված կադրերում դետալ առ դետալ պատմում է՝ ինչպես է նախագահ Վլադիմիր Պուտինի կառավարությունն աշակերտներին ներշնչում պատերազմամետ քարոզչական գաղափարներ:
Տալանկինը 2024 թվականին է հեռացել Ռուսաստանից՝ իր հետ տանելով Կրեմլի քիմքին տհաճ և սկավառակներում թաքցված ֆիլմը։