Մատչելիության հղումներ

Մոսկվան վստահեցնում է՝ բաց է Թբիլիսիի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ

Ռուսաստանը բաց է Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու հնարավորության համար, սակայն այս պահին այդ հարցն օրակարգում չկա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան է այսօր այդ մասին հայտարարել՝ պնդելով, որ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման նախաձեռնությունը պետք է գա Վրաստանից։

«Մենք մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք, որ բաց ենք նման հնարավորության համար, սակայն այսօր այդ հարցը օրակարգում չկա», - ճեպազրույցում ասել է Զախարովան՝ հավելելով, թե «Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարման շրջանի ողբերգական ժառանգության մի մասն է»։

«Ինչ վերաբերում է Թբիլիսիի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ ուժ չկիրառելու մասին համաձայնագրեր կնքելուն, ապա մենք վաղուց Վրաստանին կոչ ենք անում դա անել և ակնկալում ենք, որ վրացական կողմը կճանաչի Հարավային Կովկասում ձևավորված նոր աշխարհաքաղաքական իրողություններն ու մոտ ապագայում կսկսի գործնական աշխատանքը նշված փաստաթղթերի մշակման և ստորագրման ուղղությամբ», - հայտարարել է Զախարովան։

Նրա խոսքով՝ նման իրավական պարտավորությունները «հուսալի երաշխիք կլինեն 2008 թվականի օգոստոսի ողբերգական իրադարձությունների կրկնությունը կանխելու համար»։

XS
SM
MD
LG