Մատչելիության հղումներ

Մոսկվան և Բաքուն համաձայնեցնում են Բայրամովի այցի ժամկետները

«Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը կարող է Մոսկվա ժամանել արդեն հուլիս ամսին»,- ադրբեջանական Report կայքի լրագրողի հետ զրույցում հայտարարել է Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխաիլ Եվդոկիմովը։

«Երկու նախարարները՝ թե Սերգեյ Լավրովը, և թե Ջեյհուն Բայրամովը, շատ հագեցած աշխատանքային գրաֆիկ ունեն, ուստի այժմ կողմերը համաձայնեցնում են այցի կոնկրետ ժամկետները»,- նշել է դեսպանը։

Եվդոկիմովը նաև չի բացառել, որ առաջիկա ամիսներին այցով Բաքու կարող է մեկնել Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։

Եվդոկիմովի խոսքով՝ Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը Բաքու կարող է ժամանել սեպտեմբերի սկզբին՝ այստեղ նախատեսված ADEX միջազգային ռազմական ցուցահանդեսին մասնակցելու նպատակով։


XS
SM
MD
LG