Մատչելիության հղումներ

Մոլդովան վերջնականացրել է ԱՊՀ-ից դուրս գալու որոշումը

Մոլդովան որոշել է դուրս գալ Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող Անկախ Պետությունների Համագործակցությունից (ԱՊՀ)։ Այս մասին տեղեկացնում է Քիշնևի խորհրդարանը՝ նշելով, որ 101 անդամներից 60-ը կողմ է քվեարկել։

Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը նախաձեռնել էր ԱՊՀ-ի հետ կապերի խզումը՝ հիմնավորելով, որ Ռուսաստանը անտեսում է անդամ պետությունների սահմանների անձեռնմխելիությունը` մասնավորապես շեշտելով Ուկրաինայի դեմ պատերազմն ու Մոլդովայից անջատված տարածաշրջանում՝ Մերձդնեստրում, զորքերի շարունակական անօրինական տեղակայումը։

Խորհրդարանի հայտարարության մեջ նշվում է, որ ԱՊՀ-ից դուրս գալը տրամաբանական է նաև Մոլդովայի Եվրամիությանն անդամակցելու ձգտման համատեքստում:

Արևելաեվրոպական երկիրը ԵՄ անդամակցության թեկնածու է 2022 թվականից:


XS
SM
MD
LG