Մատչելիության հղումներ

Մոդին Պուտինին կոչ է արել դադարեցնել պատերազմն Ուկրաինայում

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել ավարտել Ուկրաինայում արդեն հինգերորդ տարին ընթացող պատերամզը:

«Մեզ անհրաժեշտ է, որ պատերազմն ավարտվի, այլ ոչ թե անվերջ պատերազմ», - Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Պուտինի հետ հանդիպմանն ասել է նա։

«Պատերազմի շարունակության ամեն օր մարդկությունը, ըստ էության, մեկ քայլ նահանջում է, սակայն խաղաղության ուղղությամբ յուրաքանչյուր քայլ ողջ մարդկությանը խաղաղության իրական հույս է տալիս», - ասել է նա։

«Մենք պետք է անվերջ պատերազմից անցնենք պատերազմի ավարտին, ռազմական գործողությունների ավարտին։ Եվ մենք պետք է շարժվենք հենց այս ուղղությամբ։ Սա կարևոր է ողջ մարդկության համար։ Մենք պետք է բոլոր խնդիրները լուծենք խաղաղ ճանապարհով. ողջ մարդկությունն է պահանջում դա։ Եվ սա է Հնդկաստանի ուղերձը», - ասել է նա։

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան լուրջ կորուստներ են կրել, սակայն իրենց զոհերի հստակ թիվը չեն բացահայտում: Այդուհանդերձ, անկախ հետաքննությունները հաստատել են ռուսական կողմից ավելի քան 241,000 զոհված զինվորականի անուն: Ուկրաինան վերջին անգամ իր կորուստների մասին հայտնել է այս փետրվարին՝ նշելով, որ սպանվել է 55,000 զինվորական:



XS
SM
MD
LG