Մատչելիության հղումներ

Միրզոյանը մեկնում է Օման

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մարտի 17-19-ն աշխատանքային այցով կգտնվի Օմանում։

ԱԳՆ-ից հաղորդում են, որ նախատեսված է հանդիպում Օմանի ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ։

Մայրաքաղաք Մասկատում տեղի կունենա ՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացումը։

Նախատեսված է նաև արաբական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք։

Նախարար Միրզոյանն ավելի վաղ հեռախոսով շնորհակալություն էր հայտնել գործընկերոջը Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով մնացած ու ՀՀ վերադառնալու հարցում դժվարությունների բախված ՀՀ քաղաքացիների վերադարձի հարցում ընթացակարգերի դյուրացման համար:


XS
SM
MD
LG