Մատչելիության հղումներ

Միրզոյանը մասնակցել է Մասկատում Հայաստանի ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ Օման պաշտոնական այցի շրջանակներում Մասկատում տեղի է ունեցել Հայաստանի ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը: Դեսպանության առջև բարձրացվել է Հայաստանի Հանրապետության եռագույնը:

Միջոցառմանը մասնակցել է Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդին:

Հայաստանի ԱԳ նախարարն Օմանի ԱԳ նախարարին ներկայացրել է ՀՀ դեսպանությունը, երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ կայացել է կարճ զրույց։

Միջոցառմանը մասնակցել են Օմանում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Օմանում բնակվող ՀՀ քաղաքացիներ։

Արարատ Միրզոյանն իր խոսքում ընդգծել է. «Հայաստանի Հանրապետության կառավարության՝ Մասկատում մշտական դեսպանություն հիմնելու որոշումը ոչ միայն արտացոլում է մեր երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ և բովանդակալից համագործակցությունը, այլև հստակորեն վկայում է մեր ջերմ քաղաքական երկխոսության հետևողական խորացման մասին։ Իր խորհրդանշական նշանակությունից զատ՝ դեսպանության բացումը նաև գործնական կարևոր քայլ է՝ ուղղված մեր գործընկերության ողջ ներուժի լիարժեք իրացմանը և տնտեսական, կրթական ու մշակութային ոլորտներում համագործակցության առավել ամրապնդմանը»։


XS
SM
MD
LG