Մատչելիության հղումներ

Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Վիեննա


Արտգործնախարար Արարատ Միրզոյանը մայիսի 20-ին աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում (Ավստրիա)։

Նախարար Միրզոյանը կմասնակցի Միջուկային անվտանգության նախարարական համաժողովին, որն անցկացվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կենտրոնակայանում «Ձևավորելով ապագան» խորագրի ներքո։

Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների պաշտոնյաների հետ, հայտնում են ԱԳՆ-ից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG