Մատչելիության հղումներ

Միրզոյան. «Գերիների հարցով ունենք ճանապարհ՝ այն անցնում է Ադրբեջանի հետ երկխոսության միջով»

Ադրբեջան - Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի դատարանում, արխիվ
Ադրբեջան - Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի դատարանում, արխիվ

«Գերիների հարցով դիմել ենք երրորդ երկրներին, բայց չի ստացվում հարցը լուծել», - տեղեկացրեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Ազգային ժողովում պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին, թե միջազգային իրավունքի ի՞նչ մեխանիզմներ են գործադրվել գերիներին վերադարձնելու համար:

Նախարարը երկրների անուններ չտվեց, բայց ասաց. - «Երրորդ երկրներին, մեր ընդհանուր գործընկերներին խնդրել ենք, ասել ենք, բայց իրենց [Բաքվից] ասել են՝ գործ չունենք այդ հարցի հետ: Ուզո՞ւմ եք դառը իրականություն՝ սա է: Մենք ունենք ճանապարհ, այդ ճանապարհն անցնում է Ադրբեջանի հետ մեր երկխոսության միջով»:

Ադրբեջանական բանտերում այժմ 19 հայ գերի է պահվում, նրանք դատապարտվել են 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման։ Մարդու իրավունքների կոպիտ խախտումներով հայտնի Ադրբեջանում դատավարություններն անցնում են փակ՝ միջազգային դիտորդների ու լրատվամիջոցների բացակայությամբ:


​
XS
SM
MD
LG