Մատչելիության հղումներ

Զինված ուժերում շարունակվում են զորավարժությունները


Հայաստանի զինված ուժերում շարունակվում են ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները։

Խաղարկվել են մարտավարական մի շարք դրվագներ, ստուգվել հրամանատարների`գործողությունների պլանավորման և ղեկավարման կարողությունները։

Զորավարժության գործնական փուլերից մեկին հետևել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, հայտնում են ՊՆ-ից։

Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումների ղեկավարները ցուցադրել են գործողություններ մշակելու և իրականացնելու, ներդաշնակ ու օպերատիվ առաջադրանքներ կատարելու իրենց մարտավարամասնագիտական գիտելիքներն ու կարողությունները։

Զորավարժությունը կավարտվի մայիսի 20-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG