Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյա պատերազմի գործով առաջին վճիռը

Ստրասբուրգի դատարանն այսօր հրապարակել է ապրիլյան քառօրյա պատերազմի գործերով առաջին վճիռը:

Այն վերաբերվում է ադրբեջանցի զինծառայողների կողմից մայոր Հայկ Թորոյանի խոշտանգմանն ու սպանությանը:

ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը, պարտավորեցրել Բաքվին հատուցում վճարել նրա հարազատներին, պատասխանատվության կանչել խոշտանգման հրահանգ տվողին ու կատարողին։

Այս գործով փաստաբանական թիմի անդամ Սիրանուշ Սահակյանի տեղեկացմամբ՝ ապրիլյան պատերազմի գործերով ավելի քան 20 վճիռներ են սպասվում առաջիկայում՝ ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողների խոշտանգումների վերաբերյալ։

XS
SM
MD
LG