Մեծ յոթնյակի երկրների առաջնորդները Միջազգային էներգետիկ գործակալության հետ պայմանավորվել են իրենց ռազմավարական պաշարներից դուրս բերել 100 միլիոն բարել նավթ և նավթամթերք: Մատակարարումները կսկսվեն անմիջապես և կիրականացվեն չորս ամսվա ընթացքում, ասված է պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունում:
Հատուկ ուշադրություն է հատկացվելու դիզելային վառելիքի պակասուրդին: Դիզելի նշանակալի ծավալներ նախատեսվում է դուրս բերել առաջին 20 օրերին:
Մեծ յոթնյակը նաև կոչ է անում նավթավերամշակման խոշոր հզորություններ ունեցող երկրներին ավելացնել նավթամթերքի և առաջին հերթին դիզվառելիքի արտադրությունը:
Հայտարարությունում էներգետիկ շուկաներում լարվածությունը կապվում է, մասնավորապես, Իրանի գործողությունների հետ: Մեծ յոթնյակի առաջնորդները դատապարտել են հարևան երկրների վրա Իրանի հարձակումներն ու միջազգային առևտրի խաթարումները և կոչ արել անհապաղ վերականգնել Հորմուզի նեղուցով նավերի անցման ազատությունը: Միաժամանակ, Մեծ յոթնյակը հայտարարել է, որ շարունակելու է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ:
Որոշումն ընդունվել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի և շարունակվող ռուս - ուկրաինական պատերազմի պատերազմի պատճառով էներգակիրների գների կտրուկ աճի ֆոնին: