Էնդի Բըրնհեմը Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո իր աջակցությունն է հայտնել Ուկրաինային։
Բըրնհեմն ընդգծել է՝ Զելենսկուն կհասկացնի, որ Լոնդոնի կողմից Ուկրաինային աջակցության գործընթացում «ոչ մի փոփոխություն չի լինի», և որ ինքը 100 տոկոսով կաջակցի ուկրաինացի առաջնորդին, ինչպես դա անում էր իր նախորդը՝ Քիր Սթարմերը։
«Նախագահ Զելենսկին ոչ մի կասկած չի ունենա, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունն անսասան է և վճռական։ Այդ աջակցությունը նրա կողքին կլինի, և ես անձամբ նույնպես նրա կողքին կլինեմ», - լրագրողների հետ զրույցում ասել է Բերնհեմը։
Նախօրեին Բուքինգհեմյան պալատից Դաունինգ սթրիթ ուղևորված նոր վարչապետն իր առաջին ելույթում ներկայացրել է իր կառավարության աշխատանքի հիմնական առաջնահերթությունները։
Մասնավորապես, նա նշել է, որ «սուր գիտակցում է» Մեծ Բրիտանիայում վարչապետների հաճախակի փոփոխության խնդիրը։ «Բրիտանիան պետք է աշխարհին ցույց տա, որ մենք կրկին կարող ենք լինել կայուն», ասել է Բերնհեմը։
Նա նաև ընդգծել է, որ բրիտանական քաղաքականությանը անհրաժեշտ է ավելի մեծ կայունություն և պատասխանատվություն։
Բերնհեմն այս պահը անվանել է՝ «վերաիմաստավորման և վճռականության» ժամանակ, նշելով, որ երկիրը պետք է ազնվորեն ընդունի իր առջև ծառացած մարտահրավերները։ Նա հայտարարել է, որ քաղաքական կայունությունը պետք է մարդկանց համար բերի իրական բարելավումներ, այդ թվում՝ հնարավորություն տա նրանց որոշակի թեթևացում զգալ կյանքի թանկացման ֆոնին։