Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան և Թուրքիան հակաօդային պաշտպանության համաձայնագիր են ստորագրել

Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Մեծ Բրիտանիան և Թուրքիան ստորագրել են բազմամիլիարդ ֆունտ արժողությամբ նոր համաձայնագիր, որը մաս է կազմում անցյալ տարի կողմերի միջև կնքված 8 միլիարդ ֆունտ արժողությամբ Typhoon մարտական ինքնաթիռների գործարքի:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ նոր պայմանագիրը նախատեսում է Մեծ Բրիտանիայում թուրք օդաչուների և տեխնիկական անձնակազմի ուսուցում։ Ուսուցողական սարքավորումներն ապահովելու են այնպիսի պաշտպանական ընկերություններ, ինչպիսիք են BAE Systems, Leonardo UK, MBDA, Rolls-Royce և Martin-Baker-ը։

Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Ջոն Հիլիին և Յաշար Գյուլերը համաձայնագիրը ստորագրել են Լոնդոնում։
Մեծ Բրիտանիայի կառավարությունն այս գործընթացը որակել է Թուրքիայի մասնակցության հաջորդ փուլը Eurofighter ծրագրում և ՆԱՏՕ-ի մարտական օդուժի կարողությունների ամրապնդումն արևելյան թևում:

XS
SM
MD
LG