Մատչելիության հղումներ

Մեթ Բիրթթինը՝ BBC-ի նոր գլխավոր տնօրեն

BBC-ն հայտարարել է, որ իր նոր գլխավոր տնօրեն է նշանակել Google-ի նախկին ղեկավարներից Մեթ Բիրթթինին՝ փոխարինելով Թիմ Դեյվին։

Բրիթթինը նախկինում ղեկավարել է Google-ի գործունեությունը Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում։

Քաղաքական սկանդալը դարձավ Դեյվի՝ 2025 թվականի նոյեմբերին պաշտոնից հեռանալու պատճառը։ Խնդիրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի մոնտաժված տարբերակն էր։

Telegraph-ը հրապարակել էր BBC-ի նախկին անկախ խորհրդական Մայքլ Պրեսկոտի զեկույցը, որում պնդում է արվում, թե 2021-ի հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա ցուցարարների հարձակման դեպքերի լուսաբանման ժամանակ BBC-ն հեռացրել է Թրամփի ելույթի այն հատվածը, որտեղ նա կոչ էր անում իր կողմնակիցներին «խաղաղ և հայրենասիրաբար լսելի դարձնել» իրենց ձայնը, ապա ելույթի տարբեր մասեր այնպես են միացրել իրար՝ տպավորություն ստեղծելու համար, թե ամբոխին կոչ է անում գրոհել Կապիտոլիումը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատական հայց է ներկայացրել բրիտանական BBC հեռուստաալիքի դեմ՝ մեղադրելով զրպարտչական տեղեկատվություն տարածելու մեջ և պահանջելով 10 միլիարդ դոլար փոխհատուցում։

XS
SM
MD
LG