Մատչելիության հղումներ

Մերցը կոչ է արել Չինաստանին օգտագործել իր ազդեցությունը Մոսկվայի վրա՝ Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու համար

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կոչ է արել Չինաստանի կառավարությանը օգտագործել իր ազդեցությունը Մոսկվայի վրա՝ Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու համար։

Պեկինում նախագահ Սի Ծինպինի և վարչապետ Լի Ցյանի հետ բանակցություններից հետո Մերցը հայտարարել է, որ Չինաստանից հնչող ազդակները Մոսկվայում շատ լուրջ են ընդունվում։

«Սա վերաբերում է ինչպես խոսքերին, այնպես էլ գործերին։ Եվ ես կցանկանայի հստակ ողջունել տարածաշրջանում խաղաղությանն ուղղված Չինաստանի հանձնառությունը, որի մասին այսօր լսեցի», - ասել է Գերմանիայի կանցլերը։

Գերմանիան երկար ժամանակ քննադատում է Պեկինին՝ Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ պատերազմի վերաբերյալ չեզոք դիրքորոշում պահպանելու համար։

«Եթե Սի Ծինփինը վաղը Պուտինին ասի՝ կանգ առ, ապա նա հենց հաջորդ օրը կանգ կառնի», - ավելի վաղ՝ Չինաստան մեկնելուց առաջ, հայտարարել էր Գերմանիայի ղեկավարը։

XS
SM
MD
LG