Մատչելիության հղումներ

Մերցը Բեռլինում կընդունի Զելենսկիին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր Բեռլինում կհյուրընկալի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ գերմանա-ուկրաինական կառավարական խորհրդակցությունների շրջանակում, հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակը։

Եվրոպայում Գերմանիան ամենամեծ ռազմական օգնությունն է տրամադրում Ուկրաինային՝ 2022 թվականին Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ի վեր տրամադրելով մոտ 55 միլիարդ եվրո (64 միլիարդ դոլար):

Գերմանիան 2026 թվականի իր բյուջեով Ուկրաինային հատկացրել է 11.5 միլիարդ եվրո, հայտնում է Reuters-ը:

XS
SM
MD
LG