Մատչելիության հղումներ

Մերց․ «Եվրոպայի և ԱՄՆ միջև լուրջ պառակտում կա»

«Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև անջրպետ և լուրջ պառակտում է գոյացել», - այսօր Մյունխենում, Անվտանգության միջազգային համաժողովի բացման խոսքում հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

Գերմանական կառավարության ղեկավարը կոչ է արել Վաշինգտոնին քայլեր ձեռնարկել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

«Մեծ տերությունների մրցակցության այս դարաշրջանում նույնիսկ Միացյալ Նահանգները բավականաչափ հզոր չէ միայնակ գործելու համար», - պնդել է Մերցը։

XS
SM
MD
LG