6-րդ տարին է՝ արդեն իրար հաջորդած երեք քաղաքային իշխանություններին չի հաջողվում ՎԶԵԲ-ի վարկային միջոցներով սկսել Գյումրիի Անի թաղամասի 37 փողոցների ու հարակից Ավստրիական թաղամասի ասֆալտապատման ու լուսավորան ծրագիրը: Բնակիչների աչքերը ջուր է կտրել, թե ի վերջո երբ են ամռանը՝ փոշուց, անձրևներին՝ ցեխից ազատվելու:
Ձյունը որոշ փողոցների փոսեր փակել է, բայց շատերում դրանք ավելի են խորացել: Այլևս կարկատելու տեղ չունեցող փողոցների վիճակը ձնհալից հետո ավելի կվատանա, կարծում են բնակիչները:
«Սաղ դարուփուս, քարուքանդ եղած է, ասֆալտը ձնից շուտ կհալի, 2-3 տարի մեքենաները ջարդուխուրդ են լինում»,- ասում է բնակիչներից մեկը։
Թաղամասի բնակիչներից ոմանք հաճախ տեսանյութեր են հրապարակում ու կառավարությանը, Շիրակի մարզպետարանին ու Գյումրիի քաղաքապետարանին նշում: Գյումրեցի Գոռ Թորոսյանն, օրինակ, Անի թաղամասի փողոցները համեմատում է ռազմաճակատի հետ, ասում է.- «Զատո թշնամու տանկերը չեն կարող այս ճանապարհներով անցնին։ Մենք անվտանգ ենք»:
Մանրամասները՝ ռեպորտաժում.