Մատչելիության հղումներ

Մայամիում բեռնատար օդանավի՝ թռիչքուղուց դուրս գալու հետևանքով 5 մարդ է զոհվել, ևս 5-ը՝ վիրավորվել

ԱՄՆ - Վթարված օդանավը, Մայամի, Ֆլորիդա, 6-ը սեպտեմբերի, 2026թ.
ԱՄՆ - Վթարված օդանավը, Մայամի, Ֆլորիդա, 6-ը սեպտեմբերի, 2026թ.

Հինգ մարդ զոհվել, ևս հինգը տուժել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքի միջազգային օդանավակայանում Amazon Prime Air բեռնատար օդանավի՝ թռիչքուղուց դուրս հայտնվելու հետևանքով, հաղորդում են Reuters և Associated Press լրատվական գործակալությունները:

Պատահարը տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին տեղական ժամանակով ժամը 14-ի սահմաններում, Պուերտո Ռիկոյի մայրաքաղաք Սան-Խուանից ժամանած օդանավը, դուրս գալով թռիչքուղուց, բախվել է մի քանի ավտոմեքենաների և հրդեհվել է:

Տեղի հրշեջ ծառայությունից հայտնել են, որ երկու օդաչուներն արգելափակվել են օդանավի խցիկում, որոշ ուղևորներ՝ ավտոմեքենաներում: Հինգ տուժածներից երեքի վիճակը ծայրաստիճան ծանր է:

Amazon-ում հայտարարել են, որ 21 Air ավիաընկերության կողմից շահագործվող օդանավը փորձել է վայրէջք կատարել, երբ տեղի է ունեցել միջադեպը:

Կատարվածի պատճառները պարզվում են: Փորձագետները հնարավոր պատճառներից են համարում վայրէջքից առաջ օդանավի՝ չափից դուրս հեռու թռչելը. սովորաբար վայրէջքի գոտին գտնվում է թռիչքուղու առաջին 300 ֆուտի (մոտ 914 կմ) սահմաններում:

XS
SM
MD
LG