Մատչելիության հղումներ

8 ամսվա տնային կալանք՝ Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ պայթուցիկներ նետելու համար, Մոսկվան դժգոհ է


Անվտանգության աշխատակիցները Մարսելում Ռուսաստանի հյուպատոսության շենքի մոտ, 24-ը փետրվարի, 2025թ․
Անվտանգության աշխատակիցները Մարսելում Ռուսաստանի հյուպատոսության շենքի մոտ, 24-ը փետրվարի, 2025թ․

Մարսելում ռուսական դեսպանատան մոտ ինքնաշեն պայթուցիկներ նետած Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի երկու գիտնականները՝ ճարտարագետն ու քիմիկոսը, դատապարտվեցին ութ ամսվա ազատազրկման, հայտնում է Radio France Internationale-ը (RFI):

Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանությունն իր դժգոհությունն է հայտնել ֆրանսիական դատարանի որոշման կապակցությամբ՝ նշելով, որ «պատիժը համարժեք չէ իրականացված հանցագործությանը»։

«Շատ մեղմ պատիժը է նշանակված, և լիովին անհամաչափ է հանցագործության ծանրությանը», - հայտարարել է դեսպանությունը՝ նշելով, որ կատարվածը գրեթե «ահաբեկչական գործողության փորձ էր»:

Ռուսական կողմը կրկին պահանջել է ֆրանսիական իշխանություններից՝ պատշաճ կատարել միջազգային պարտավորություններն ու միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու Ֆրանսիայում օտարերկրյա հաստատությունների անվտանգությունը։

Պայթուցիկ զանգվածով լի երեք շշերը գիտնականները ռուսական դեսպանատան ուղղությամբ նետել էին փետրվարի 24-ին։ Զոհեր, տուժածներ չեն եղել։ Նրանք ընդունել են իրենց մեղքը, բացատրել, որ դա բողոք էր ընդեդեմ Ուկրաինա ռուսական ներխուժման։

Ռուսական կողմը միջադեպն ահաբեկչություն էր որակել։

XS
SM
MD
LG