Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչը Իսրայելին կոչ է արել դադարեցնել Գազայում հրադադարի խախտումները

ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Ֆու Ցոնգը Իսրայելին կոչ է արել դադարեցնել Գազայում հրադադարի խախտումները, այսօր հայտնել է Սինհուա պետական լրատվական գործակալությունը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, որը նվիրված էր Գազայի հումանիտար իրավիճակին, Ֆու Ցոնգը հայտարարել է, որ Չինաստանը խորը մտահոգությամբ է հետևում Իսրայելի կողմից Գազայում ռազմական օկուպացիայի շարունակական ընդլայնմանը։

Ըստ Սինհուայի՝ Չինաստանը կոչ է անում բոլոր ներգրավված կողմերին, հատկապես՝ Իսրայելին, լիարժեքորեն պահպանել հրադադարի համաձայնագիրը և դադարեցնել այնպիսի անպատասխանատու գործողությունները, որոնք խախտում են այդ համաձայնությունը:

XS
SM
MD
LG