Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի նախագահը վերջին 24 տարվա մեջ առաջին պետական ​​այցն է կատարում Գերմանիա


Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը
Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը կիրակի օրը եռօրյա պետական այցով մեկնում է Գերմանիա։ Սա Ֆրանսիայի նախագահի առաջին պետական այցն է Գերմանիա վերջին 24 տարվա ընթացքում։

Նախատեսված է նախարարների կաբինետների երկկողմանի հանդիպում։

Եվրամիության երկու ամենամեծ տերությունները ձգտում են միասնություն ցուցաբերել հաջորդ ամիս ԵՄ խորհրդարանական ընտրություններից առաջ: Մակրոնի այցը կդիտվի որպես փորձություն ԵՄ քաղաքականությունն առաջնորդող երկու երկրների հարաբերություններում Եվրոպայի համար մեծ մարտահրավերների ժամանակաշրջանում՝ սկսած ուկրաինական պատերազմից մինչև նոյեմբերին ԱՄՆ նախագահի ընտրություններ, գրում է Reuters գործակալությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG