Մատչելիության հղումներ

«Դարի լեգենդ Ֆրանսիայում, Հայաստանում և ամբողջ աշխարհում»․ Մակրոնը Ազնավուրի 100-ամյակի առթիվ Ֆեյսբուքում գրառում է կատարել


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ

«Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր՝ երգելով մեր թախիծն ու երազանքները», - Ֆեյսբուքում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը՝ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի առիթով։

«100 տարի առաջ ծնված, ողբերգության և ազատության դարի լեգենդ Ֆրանսիայում, Հայաստանում և ամբողջ աշխարհում, որն այսուհետ հավերժ է», - հայերեն գրել է Մակրոնը:

Մայիսի 22-ին հայազգի մեծանուն երաժիշտ Շառլ Ազնավուրը կդառնար 100 տարեկան։ Նա մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկանում։ Ազնավուրը հարյուրավոր երգերի, բազմաթիվ ձայնասկավառակների հեղինակ է, տասնյակ ֆիլմերում նկարահանված դերասան, համաշխարհային աստղ, ով աշխարհին է նվիրել այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսին են «Լա Բոհեմ»-ը, «Մամա»-ն, «Ավե Մարիա»-ն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG