Մատչելիության հղումներ

Lufthansa-ի հարյուրավոր չվերթներ չեղարկվել են օդաչուների գործադուլի պատճառով

Lufthansa-ի հարյուրավոր չվերթներ չեղարկվել են այսօր Գերմանիայի ամենամեծ ավիաընկերությունում օդաչուների գործադուլի պատճառով, որոնք պայքարում են իրենց կենսաթոշակի արտոնությունների համար։

Ընկերությունը հայտարարել է, որ մոտ 800 չվերթ է չեղարկվել, ինչը խաթարել է շուրջ 100 հազար ուղևորների ճանապարհորդական ծրագրերը։

Ընկերությունը նաև հույս է հայտնել, որ վաղը կվերադառնան սովորական գրաֆիկին։

Գործադուլը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Գերմանիայի մայրաքաղաքում բացվում է «Բեռլինալե» ֆիլմերի փառատոնը, իսկ քաղաքական և ռազմական պաշտոնյաները վաղը հավաքվում են Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի համար։

XS
SM
MD
LG