Ռուսների անօդաչու թռչող սարքերը հարված են հասցրել Վոլինի մարզի Լուցկ քաղաքի մեծածախ բազային, վեց մարդ է զոհվել, հաղորդում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Լուցկի քաղաքային իշխանությունների փոխանցմամբ՝ հարվածը հասցվել է Eurogurt պահեստին: Հինգ մարդ տեղում է զոհվել, մեկը՝ ստացած վնասվածքներից հիվանդանոցում:
Վնասվել է նաև բազմահարկ շենք, այնտեղ երկու տուժած կա, նրանից մեկը՝ երեխա:
Գիշերը Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով զանգվածային հարձակում է գործել Կիևի վրա, զոհվել է երեք մարդ, ևս 22-ը վիրավորվել է: