Մատչելիության հղումներ

Լոնդոնում տղամարդը ձերբակալվել է Չերչիլի արձանը վանդալիզմի ենթարկելու համար

Արտապատկերում The Guardian-ի կայքէջից
Արտապատկերում The Guardian-ի կայքէջից

Լոնդոնում Ուինսթոն Չերչիլի արձանը վանդալիզմի ենթարկելու համար ձերբակալվել է 38-ամյա մի տղամարդ, որ նախկին վարչապետի արձանի վրա գրել էր «սիոնիստական ռազմական հանցագործ»։

Բրոնզե արձանի վրա, որը Կենտրոնական Լոնդոնի խորհրդարանի հրապարակում է, կարմիր ներկով գրվել են նաև «Դադարեցրեք ցեղասպանությունը», «Ազատություն Պաղեստինին», «Այլևս երբեքը հիմա է» արտահայտությունները։

Ոստիկանությունը հայտնում է, որ տղամարդը ձերբակալվել է ռասայական խիստ ծանր հանցագործություն կատարելու կասկածանքով։

XS
SM
MD
LG