Վիլնյուսը Վաշինգտոնի հետ բանակցություններ է վարում Լիտվայում ամերիկյան միջուկային սպառազինության հնարավոր տեղակայման շուրջ, Politico-ին ասել է երկրի պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասը։
Լիտվայի Սահմանադրությունը արգելում է զանգվածային ոչնչացման զենքը տեղակայել երկրի տարածքում։ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, սակայն, առաջարկել է փոխել երկրի հիմնական օրենքը՝ առկա անվտանգության սպառնալիքների պատճառով։
Ավելի վաղ Financial Times-ը, հղում անելով երեք իրազեկ աղբյուրների, հայտնել էր, որ ԱՄՆ-ը բանակցում է ՆԱՏՕ-ի անդամ մի շարք եվրոպական երկրների հետ՝ նրանց տարածքում ամերիկյան միջուկային զենքի տեղակայման շուրջ։
Բրիտանական պարբերականի տեղեկություններով՝ այս հարցում առավել մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Լեհաստանը և Բալթյան երկրները։
Մայիսի վերջին Նորվեգիան հայտարարել էր, որ Ռուսաստանի «լայնածավալ զինման» ֆոնին մտադիր է միանալ Ֆրանսիայի միջուկային հովանու համակարգին։