Մատչելիության հղումներ

Լեհաստանը SMS-ով կզգուշացնի քաղաքացիներին՝ կործանիչների օդ բարձրանալու մասին

F-16 կործանիչը օդ է բարձրանում Լեհաստանում, արխիվ
F-16 կործանիչը օդ է բարձրանում Լեհաստանում, արխիվ

Լեհաստանը մտադիր է քաղաքացիներին SMS հաղորդագրություններով նախազգուշացնել, երբ Ուկրաինայի վրա հարձակումների ընթացքում իր ռազմաօդային ուժերը կործանիչներ են բարձրացնում օդ։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության փոխնախարար Մագդալենա Սոբկովյակ-Չարնեցկան՝ ընդգծելով, որ այս որոշումը հուլիսի 30-ի միջադեպի հետևանքն է։

Այդ օրը Ուկրաինայի դեմ ռուսական ինտենսիվ հարձակումների ընթացքում չճանաչված թռչող օբյեկտ էր մտել Լեհաստանի օդային տարածք և ընկել Լյուբլին քաղաքի մոտ։ Լեհաստանի կառավարության տվյալներով՝ օբյեկտը ռուսական «Խ-101» թևավոր հրթիռ էր։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չէր տուժել։ Սակայն տուժած տարածաշրջանի բնակիչները դժգոհել էին, որ վտանգի մասին իրենց պատշաճ չեն տեղեկացրել։

Լեհաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը X հարթակն էր օգտագործել երկրի օդային տարածք հրթիռի ներխուժման մասին տեղեկությունը տարածելու համար։ Այսուհետև Ազգային անվտանգության կենտրոնը SMS հաղորդագրությունների միջոցով կտեղեկացնի հնարավոր վտանգներ մասին։


XS
SM
MD
LG