Մատչելիության հղումներ

Լեհաստանում ձերբակալվել է ՌԴ քաղաքացի՝ սպանելու փորձ նախապատրաստելու մեղադրանքով

Լեհաստանում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի, որին մեղադրում են Վարշավայում Ուկրաինայի և ԱՄՆ-ի երկքաղաքացիություն ունեցող անձին սպանելու փորձի նախապատրաստման մեջ։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։

«Նա Պուտինի ռեժիմի տեսանկյունից անցանկալի անձ էր, և վերջին պահին... մենք կարողացանք կանխել այս սպանությունը»,- լրագրողներին ասել է Տուսկը՝ հստակեցնելով, որ ձերբակալությունը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին։


XS
SM
MD
LG