Մատչելիության հղումներ

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցությունը

Բաքվում հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանը։ Ռուսաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Լավրովն ու Ֆիդանը մտքեր են փոխանակել առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցության ակտիվացման ընթացիկ խնդիրների շուրջ։

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հաստատել են «Ուկրաինայի ճգնաժամի արդարացի կարգավորման կարևորությունը»։

Քննարկվել է բարձր մակարդակի շփումների ժամանակացույցը։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ է ժամանել Բաքու՝ մասնակցելու է Ասիայում Փոխգործողության և վստահության միջոցների հարցերով խորհրդակցության (ԱՓՎՄԽ) 7-րդ գագաթնաժողովին:

​
XS
SM
MD
LG