Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Աբբաս Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։
«Նախարարները մանրամասն քննարկել են Մերձավոր Արևելքում նոր հակամարտության շուրջ զարգացումները, լարվածության թուլացման ուղղությամբ մի շարք պետությունների կողմից ձեռնարկվող ջանքերը, ինչպես նաև մտքեր են փոխանակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգությունն ապահովելու ուղիների վերաբերյալ», - ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Հաղորդվում է, որ զրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ։