«Մոսկվան երախտապարտ է Վատիկանի ներկայացուցիչներին Ուկրաինայի իրավիճակի շուրջ հավասարակշռված մոտեցումներ ցուցաբերելու համար»,- այսօր Մոսվայում, Հռոմի պապի հատուկ բանագնաց Փոլ Ռիչարդ Գալահերի հետ հանդիպման ավարտին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք վերահաստատեցինք այն բարձր գնահատականը, որ տվել ենք Վատիկանին՝ Ուկրաինայում ծագած հակամարտության շրջանակում մի շարք սուր մարդասիրական խնդիրների լուծմանը ներգրավված լինելու համար»,- նշել է ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը։
Վատիկանի հատուկ բանագնացի խոսքով՝ Սուրբ Աթոռն ակնկալում է, որ պատերազմն Ուկրաինայում ավարտվի օր առաջ։
«Անհրաժեշտ է օգտագործել մեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները երկխոսության հնարավորություններ ստեղծելու համար։ Մենք պատրաստ ենք նաև ցանկացած ձևով մեր ծառայությունները մատուցել՝ հուսալով, որ օր առաջ կհաստատվի այդքան ցանկալի խաղաղությունը»,- նշել է Վատիկանի բանագնացը։