Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել. օրակարգում քաղաքական ուժերի գրանցումն է

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել. օրակարգում քաղաքական ուժերի գրանցումն է:

«Բոլորին դեմ եմ» Ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչներից նիստին փորձում էին մտնել Մարվելի կերպարներով՝ Spider Man-ը, Iron Man-ը, Hulk-ն ու Captain American-ը:

Կուսակցությունից նշում էին, որ այսկերպ «իրենց ուժն են ցուցադրում»։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նիստը սկսելուց առաջ ասաց, որ լիազոր ներկայացուցիչները «դիմակով չեն կարող ներս մտնել»:

Կուսակցության ներկայացուցիչը ԿԸՀ նիստին ներկայացավ Spider Man-ի հագուստով, դիմակը հանած:


XS
SM
MD
LG