Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ ամփոփեց ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց՝ ձայները բաշվում են հետևյալ կերպ.
«Քաղաքացիական պայմանագիր» - 727 հազար 827 ձայն, 49.825 տոկոս;
«Ուժեղ Հայաստան» - 340 հազար 88 ձայն, 23.281 տոկոս;
«Հայաստան» դաշինք - 145 հազար 113 ձայն, 9.934 տոկոս;
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 58 հազար 378 ձայն, 3.996 տոկոս:
Ըստ այս նախնական արդյունքների՝ ԲՀԿ-ին 0.004 տոկոս չի բավարարում անցողիկ 4 տոկոսի շեմը հաղթահարելու համար:
ԿԸՀ նիստի սկզբում հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը պատզաբանեց. - «Կայքում հրապարակված թվերը չեն ներառում էլեկտրոնային քվեարկության արդյունքները, ավելին՝ տոկոսային հաշվարկը, որ համակարգը անում է, հարյուրերորդականով հաշվարկած կլորացնում է, երբ որ կայքի հրապարակած թվերը զուտ գումարենք, այդ բացարձակ թվերից տոկոս հաշվարկեք, կտեսնեք, որ որոշակի տարբերություն կա հազարերորդական մակարդակով. սա այն դեպքում, երբ այդ թվերի մեջ ներառված չէ էլեկտրոնային քվեարկության արդյունքները: Այս դեպքում գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ մեկ ձայնը անգամ կարող է որոշիչ լինել շեմին շատ մոտ քաղաքական ուժի [այսինքն՝ ԲՀԿ-ի] համար»:
«Բայց սրանք նախնական արդյունքներ են, մենք դեռ ունենք ճշգրտման, վերահաշվարկի փուլ, բոլոր ջանքերը պետք է գործադրենք, որ մեկ ձայնի ճշգրտությամբ թվեր ունենանք, և այն արդյունքը, որ կունենանք, իդեալական արտացոլի Հայաստանի ընտրողների կամքը», - վստահեցրեց Հովակիմյանը: