Մատչելիության հղումներ

ՌԴ ՊՆ Կադրերի գլխավոր վարչության պետը ձերբակալվել է


 Յուրի Կուզնեցով, արխիվ
Յուրի Կուզնեցով, արխիվ

Ձերբակալվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության Կադրերի գլխավոր վարչության պետ գեներալ-լեյտենանտ Յուրի Կուզնեցովը, ՏԱՍՍ-ին փոխանցել են իրավապահ մարմիններից։

ՏԱՍՍ-ը, հղում կատարելով իր զրուցակցին, նշում է, որ գեներալ-լեյտենանտը ձերբակալվել է քրեական հանցագործություն կատարելու կասկածանքով։ Գործի քննությունը վարում է ՌԴ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը։ Քննիչն արդեն կալանքի հարցով դիմել է դատարան։

Աղբյուրը նշում է, որ խուզարկություն է կատարվել Կուզնեցովի տանն ու աշխատավայրում։ Քրեական գործից այլ մանրամասներ չեն հաղորդվում։

2010 թվականից մինչև 2023 թվականը Կուզնեցովը զբաղեցրել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի 8-րդ վարչության ղեկավարի պաշտոնը։ Այս մարմինը զբաղվում է ՊՆ պետական գաղտնիքի պաշտպանության, հատուկ հաղորդակցությունների կառավարման, գաղտնագրման և ռազմական գրաքննության հարցերով։ Կուզնեցովը ՌԴ ՊՆ Կադրերի գլխավոր վարչության պետ է նշանակվել 2023-ի մայիսին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG