Մատչելիության հղումներ

Քուվեյթում՝ ԱԹՍ-երի հարձակում, ՀՕՊ-ը արձագանքում է

Քուվեյթում էլեկտրահաղորդման յոթ գծեր դուրս են եկել շահագործումից, լսվել են պայթյունների ձայներ․ պաշտոնյաները հայտարարել են, որ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը արձագանքում են «հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումներին»՝ կոչ անելով քաղաքացիներին հետևել իշխանության հրահանգներին։

Ընդհանուր առմամբ, ըստ զինված ուժերի, այսօր՝ երկու ժամվա ընթացքում, կասեցվել և ոչնչացվել է երկրի Արևելյան նահանգը թիրախավորող 19 անօդաչու թռչող սարք։

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ պատրաստվում է տարածաշրջանում տեղակայել կարճ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգեր՝ Պարսից ծոցի երկրների վրա Իրանի հարձակումների ալիքին դիմակայելու համար։

AFP-ի փոխանցմամբ, Մեծ Բրիտանիայի ռազմական ներկայությունը տարածաշրջանում արդեն իսկ հասել է վերջին 15 տարվա մեջ ամենաբարձր մակարդակին:


XS
SM
MD
LG