Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտնել է, որ Քուվեյթի միջազգային օդանավակայանը Իրանի կողմից օդային հարձակման է ենթարկվել, կան վիրավորներ, օդանավակայանի առաջին տերմինալը լրջորեն վնասվել է:
Օդանավակայանում արտակարգ դրություն է հայտարարվել:
KUWAIT AIRWAYS-ն անորոշ ժամանակով կասեցրել է թռիչքները: Մի շարք ավիաընկերությունները ստիպված են եղել շրջանցել Քուվեյթի օդանավակայանը: Քուվեյթն ու Բահրեյնը դատապարտել են Իրանի հարձակումները: