Մատչելիության հղումներ

Կոթի գյուղի բնակիչը վիրավորվել է ականի պայթյունից

Արխիվային նկար
Արխիվային նկար

Տավուշի մարզի Կոթի գյուղի 41-ամյա բնակիչը վիրավորվել է ականի պայթյունից։ Դեպքը տեղի է ունեցել այսօր, երբ գյուղացին փորձել է գտնել կորած անասունին։

Կոթիի վարչական ղեկավար Անդրանիկ Հախվերդյանը «Ազատությանը» հայտնեց, որ տուժածը տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն իրականացրել են ոտնաթաթի անդամահատում։

Այս պահին դեռևս հստակեցված չէ դեպքի ստույգ վայրը՝ արդյոք պայթյունը տեղի է ունեցել գյուղի արոտավայրերո՞ւմ, թե՞ ավելի հեռու գտնվող տարածքում։

Պաշտպանության նախարարությունը միջադեպի վերաբերյալ դեռևս պաշտոնական հայտարարություն չի տարածել։

XS
SM
MD
LG