Հայաստանի գրեթե բոլոր մարզպետերը կվերանշանակվեն իրենց պաշտոններում։ Միակ բացառությունը Կոտայքն է, այստեղ այդ պաշտոնը թափուր է ՔՊ-ական Ահարոն Սահակյանի՝ պատգամավորական մանդատը վերցնելուց հետո։
Կառավարության վաղվա նիստի օրակարգում են մարզպետերի պաշտոնակատարներին վերանշանակելու հարցերը։ Ըստ այդմ՝ Դավիթ Առուշանյանը կշարունակի գլխավորել Շիրակի մարզպետարանը, Արեն Մկրտչյանը՝ Լոռիինը, Կարեն Սարգսյանը՝ Գեղարքունիքինը, Սերգեյ Մովսիսյանը՝ Արագածոտնինը։ Սեդրակ Թևոնյանը կվերանշանակվի Արարատի մարզպետ, Վահրամ Խաչատրյանը՝ Արմավիրի, Ռոբերտ Ղուկասյանը՝ Սյունիքի, Հայկ Ղալումյանը՝ Տավուշի, Վահագն Արսենյանը՝ Վայոց ձորի։
Վարչապետ Փաշինյանն առայժմ չի բացահայտել, թե ում է տեսնում Կոտայքի նոր մարզպետի պաշտոնում: