Կոլումբիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ: Reuters-ի փոխանցմամբ՝ քանդվել են շենքեր, վնասվել հիվանդանոցներ ու ենթակառուցվածքներ, կան փլատակների տակ մնացած մարդիկ:
Նախագահ Աբելարդո Դե Լա Էսպրիելան հայտնել է, որ կա 111 զոհ, նա երկրում արտակարգ դրություն է հայտարարել. «Առաջնահերթությունը փլատակների տակ մնացած մարդկանց փրկելն է»։