Մատչելիության հղումներ

Կոբախիձեն հրաժարվել է Ռուսաստանը «թշնամի պետություն» անվանել

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե, արխիվ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե, արխիվ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր Թբիլիսիում կայացած ասուլիսի ժամանակ հրաժարվել է Ռուսաստանը «թշնամի պետություն» անվանել։

«Այլ պետությանը հրապարակավ թշնամի անվանելը հռետորական հնարք լինել չի կարող։ Դրան հետևում են կոնկրետ արտաքին քաղաքական հետևանքները», - նշել է Կոբախիձեն։

Վրաստանի վարչապետի պնդմամբ՝ նախկին իշխանությունների ներկայացուցիչների նման քայլերն էին, որ ի վերջո հանգեցրեցին 2008 թվականի օգոստոսյան պատերազմին։

«Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորումը մեր առաջնահերթությունների թվում է։ Հուսով ենք, որ դա հնարավոր կդառնա քաղաքական փոփոխությունների շնորհիվ», - հայտարարել է Կոբախիձեն։



XS
SM
MD
LG