Մատչելիության հղումներ

Կոբախիձե․ «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի շուրջ քննարկումների հեռանկար չկա»


«Մեր քաղաքական հակառակորդները հրաժարվում են քննարկումներ անցկացնել «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքի շուրջ», - այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Վրացական կառավարության ղեկավարի խոսքով՝ քննարկումներից զերծ են մնում նաև Թբիլիսիի օտարերկրյա գործընկերները։

«Ես նաև դիվանագետներին առաջարկեցի քննարկել այս օրենքը, սակայն որևէ արձագանք չեղավ։ Իսկ այն բանից հետո, երբ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոպտորեն վետոյի ենթարկեց այս օրենքը, դրա շուրջ հետագա քննարկումների ճանապարհը փակվեց», - հայտարարել է Վրաստանի վարչապետը՝ պնդելով, որ ըստ վերջին սոցհարցումների, վիճահարույց օրենքի ընդունմանը աջակցում է երկրի բնակչության 60 տոկոսը։

Չնայած բողոքի բազմահազարանոց ակցիաներին և Թբիլիսիի միջազգային գործընկերների կոշտ քննադատությանն ու նախազգուշացումներին՝ մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանն երրորդ՝ վերջին ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքը։ «Վրացական երազանք»-ի նախաձեռնության հաստատմանը կողմ քվեարկեց 150 պատգամավորներից 84-ը, դեմ՝ 30-ը։ Վրաստանի նախագահը վետոյի ենթարկեց «օտարերկրյա գործակալների» մասին աղմկահարույց օրենքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG