Մատչելիության հղումներ

ՔԿ-ն հաստատում է՝ ծեծի է ենթարկվել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբայրը

Armenia -- The Bilding of Investigative Committee in Yerevan. Undated.
Armenia -- The Bilding of Investigative Committee in Yerevan. Undated.

Քննչական կոմիտեն հաստատում է՝ ծեծի է ենթարկվել Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբայրը:

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 23-ի գիշերը: Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով»:

Հաղորդվում է, որ կա մեր ձերբակալված, «նախաքննությունը շարունակվում է՝ միջադեպի մյուս մասնակիցներին հայտանբերելու ուղղությամբ»:

Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:


XS
SM
MD
LG