Մատչելիության հղումներ

Կիևը ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրում ռազմական գործողությունների հետևանքների վերացման համար

ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի դրոշները, արխիվ
ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի դրոշները, արխիվ

ՆԱՏՕ-ն հրապարակել է Ուկրաինայի դիմումը Աղետների արձագանքման եվրատլանտյան համակարգման կենտրոնին, որով Կիևն օգնություն է խնդրում ռազմական գործողությունների հետևանքների վերացման համար։

Մասնավորապես, Կիևը խնդրում է աջակցություն «հումանիտար ականազերծման» աշխատանքների համար։

Փաստաթղթում նշվում է, որ Ուկրաինայի տարածքը զգալիորեն աղտոտված է պայթուցիկ նյութերով, ինչը վտանգավոր է քաղաքացիական բնակչության և կարևոր ենթակառուցվածքների համար։

«Ուկրաինայի տարածքի ականազերծումը և հումանիտար ականազերծումը Ուկրաինայի կառավարության ռազմավարական առաջնահերթություններից են», - գրված է դիմումում։


XS
SM
MD
LG